My name is Tom. I like to travel with my family. Every summer we go on a trip. We can travel by car, bus, train or plane. My favorite transport is the train because it is safe and comfortable.
When we travel, we must follow traffic rules. Traffic rules are very important. We must wear seat belts in the car. We must wait for the green light to cross the road. Traffic rules help people stay safe.
We like to visit famous places and sightseeing spots. We see old buildings, parks and museums. We must keep these places clean. We must not throw rubbish. We must protect nature and historical places.
A good trip is safe and clean. When we follow the rules, we help ourselves and others.
Exercises
Answer the questions
Who likes to travel? Tom like to travel with her family.
How can people travel? Name two. Car, bus, train, plane.
Why are traffic rules important? Because traffic rules help people stay safe.
What places do they like to visit? They like to visit famous places and sightseeing spots.
What must we do to protect sightseeing places? We must keep these places clean. We must not throw rubbish. We must protect nature and historical places.
Choose the correct answer
Tom’s favorite transport is a) car b) train c) plane
Traffic rules help people a) play b) stay safe c) travel fast
We must not a) keep places clean b) wear seat belts c) throw rubbish
Match the words
A
B
1. car
a. famous place
2. traffic rules
b. transport
3. museum
c. safety rules
4. train
d. sightseeing
True or False
Traffic rules are not important. False
We must keep sightseeing places clean. True
People can travel only by car. False
Speaking / Writing
Write 3–4 sentences about:
How do you travel? I travel car, bus, train, or plane.
What rules do you follow on the road? We have to wait for the green light to cross the road. We only have to stop in the parking lot.
Why is it important to protect famous places? Since they are very beautiful, memorable, interesting places in nature, we should not litter and preserve precious places, because people suffer and make them.
Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ չգերագնահատել։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։
Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։
ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ
Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։
Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.
«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։
Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։
Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։
Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։
Առաջադրանք
Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։ Նշանակություն ունեցավ, որ մարդիկ կարողացան ուսումասիրել, ընթերցել Աստվածաշունչը և իմանալ Քրիստոնեական գաղափարներ։
Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։ Մաշտոցի գերեզմանը գտնվում է օշականում։
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։ Մեսրոպ Մաշտոցի պողոտան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Հայոց այբուբենին նվիրված համալիր
Իմ պատմածով
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։
Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ուներ 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։
Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.
«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական:
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է նրա անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան; Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։
Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ: Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը: Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:
Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:
Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջերկրական ծովը, Սև ծովը և այլն:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:
Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթաների, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:
Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:
Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:
Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է: Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C: Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնաղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը: Համաշխարհային օվկիանոսը Երկրի միասնական ջրային տարածությունն է։ Մասերն են՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Հյուսիսային Սառուցյալ (և երբեմն՝ Հարավային) օվկիանոսները։
Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ: Ծով – օվկիանոսի մի մաս է, խորացած ցամաքի մեջ (օր. Սև ծով) Ծովածոց – օվկիանոսի կամ ծովի խոր ներթափանցած մաս (օր. Բենգալյան ծոց) Նեղուց – ջրային նեղ հատված, որը միացնում կամ բաժանում է ջրային ավազաններ (օր. Ջիբրալթարի նեղուց)
Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ: Կղզի – բոլոր կողմերից շրջապատված է ջրով (օր. Մադագասկար) Թերակղզի – երեք կողմից ջրով, մեկ կողմից ցամաքով է շրջապատված (օր. Արաբական թերակղզի)
Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը: Ջուրը տաք է հասարակածում (28–30°C), դեպի բևեռներ սառում է (մինչև −1°C)։ Միջին աղիությունը՝ 35 գ/լ, ամենաաղին՝ Կարմիր ծովը (41 գ/լ)։
In winter, the weather is usually: a) hot b) cold c) sunny
We wear warm clothes to: a) look nice b) stay warm c) play football
When it is icy, you can: a) slip b) swim c) sunbathe
Exercise 3. Make sentences
Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով․
snowstorm
warm clothes
go skiing
freezing
In winter we go skiing. Today are not freezing. There is a snowstorm outside today. Today is not freezing cold
Exercise 4. Correct the mistakes
Winter are my favourite season. – Winter is my favourite season.
I wearing boots and scarf.- I am wearing boots and scarf.
The weather very cold. – The weather is very cold.
Snow melt in winter. – Snow melts in winter.
Exercise 5. Answer the questions
How is winter weather in your country? – Winter weather is cold in my country.
What activities do people do in winter? – People play snowball, make a snowman, skating, go to interesting places.
Why is winter sometimes dangerous? – because you can fall on the ice.
Exercise 6. Writing ✍️
Գրի՛ր 5–6 նախադասություն ձմռան մասին։ Օգտագործիր առնվազն 3 նոր բառ բառապաշարից։ Winter weather is very cold. We wear warm clothes. In winter I make a snowman. In winter people go to skiing. We slip on the ice in winter․
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էինոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չեր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: Հատվածը Ավետիք Իսահակյանի «Եղնիկը» արձակ ստեղծագործությունից է։
8․ Երկու թփի վրա նստած էր 16 ճնճղուկ։ Առաջին թփից երկրորդի վրա թռավ 5 ճնճղուկ, իսկ երկրորդից առաջինի վրա՝ 3-ը։ Դրանից հետո երկու թփերի վրա ճնճղուկների քանակները հավասարվեցին։ Քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր թփի վրա սկզբում։
16:2=8 8+2=10 16-10=6
Առաջին թուփ – 10 Երկրորդ թուփ – 6
1. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ [21; 28] = 3 x 7 x 2 x 2 = 84 21|3 28|2 7|7 14|2 1 7|7 1 [14; 10] = 2 x 7 x 5 = 70 14|2 10|2 7|7 5|5 1 1 [16; 26] =2 x 2 x 2 x 2 x 13 = 192 16|2 26|2 8|2 13|13 4|2 1 2|2 1 [14; 42] = 2 x 7 x 3 = 42 14|2 42|2 7|7 21|3 1 7|7 1 [15; 45] = 3 x 3 x 5 = 45 15|3 45|3 5|5 15|3 1 5|5 1 [26; 13] = 13 x 2 = 26 26|2 13|13 13|13 1 1 [32; 35] = 2 x 2 x 2 x 2 x 2 x 7 x 5 = 1120 32|2 35|5 16|2 7|7 8|2 1 4|2 2|2 1 [22; 12] = 2 x 2 x 3 x 11 = 132 22|2 12|2 11|11 6|2 1 3|3 1
Տնային առաջադրանքներ
1․ Գրե՛ք թվանշաններով․
Մեկ հազարերորդ 1/1000
Մեկ յոթերորդ 1/7
Մեկ երեսունհազարերորդ 1/35
2․ Տրված մեծություններից առաջինը երկրորդի ո՞ր բաժինն է։
րոպե և ժամ 1/60
օր և շաբաթ 1/7
միլիմետր և սանտիմետր 1/10
միլիմետր և մետր 1/1000
կիլոգրամ և ցենտներ 1/100
կիլոգրամ և տոննա 1/1000
3․ Ինչպե՞ս է կոչվում
տոննայի մեկ տասներորդ մասը – Ցենտ
րոպեի մեկ վաթսուներորդ մասը – Մեկ վայրկյան
մետրի մեկ տասներորդ մասը – Մեկ դեցի մետր
օրվա մեկ քսանչորսերորդ մասը – Մեկ ժամ
քառակուսի դեցիմետրի մեկ տասհազարերորդ մասը – Մեկ սանտի մետր
4․ 400 մակերես ունեցող դաշտի 1/8 մասում ցորեն է ցանված, իսկ մնացած մասում՝ եգիպտացորեն։ Քանի՞ հեկտար մակերեսի վրա է եգիպտացորեն ցանված։
400։8=50 400-50=350
5․ Ո՞րն է այն ամենափոքր բնական թիվը, որը 19-ի բաժանելիս ստացվող մնացորդը հավասար է 8-ի։
19-8=11
Լրացուցիչ
6․ Ուղղանկյան մակերեսը 2475սմ2 է։ Որքա՞ն է այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 3 անգամ, իսկ լայնությունը 5 անգամ ավելի փոքր է, քան տրվածինը։
S = 3×5=15 2475:15=165
7․ Մեքենան յուրաքանչյուր 100կմ ճանապարհին ծախսում է 8լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ, որպեսզի մեքենան անցնի 250կմ։ 16
8․ Երեք եղբայրներ ունեն 900դրամ։ Կրտսերն ունի 10 դրամով պակաս, իսկ ավագը՝ 10դրամով ավելի, քան միջին եղբայրը։ Քանի՞ դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը։ 900:3 = 300 300 – 10 = 290 300 + 10 = 310
Մի աղջիկ կար, անունը՝ Էլեն։ Իր ճամբարի առաջին օրն էր։ Առավոտյան բուք, ձյուն, մռայլ եղանակ էր։ Էլենը գնաց դպրոց։ Իր ջոկատը Անտառային ջոկատն էր։ Երբ Էլենը գնաց դպրոց, հասկացավ, որ մի բան այն չէր և սկսեց կասկածել։ Նա գնաց, որ խոսի իր ընկերների հետ, բայց դասարանում լռություն էր տիրում։ Էլենը վախենում էր, քանի որ դասարանը անտառում էր։ Էլենը անգամ չէր պատկերացնում, թե ինչ է տեղի ունենալու։ Նա անտառում գիշերեց՝ մտածելով, որ մի օգնություն ցույց կտան իրեն։ Եվ առավոտյան արթնացավ և ասաց․ – Տարօրինակ է, որ այս ձմռան բուք օրով արև է, ծիտիկների ծլվվլոց, լավ է՝ այսպես է օրս սկսվել, – ասաց Էլենը։ Էլենը քայլում էր և հանկարծ նկատեց իր ջոկատը․ նա այդ պահին ամենաերջանիկն էր։ Էլենը վազեց իր ջոկատի մոտ, գրկեց իր ընկերներին և պատմեց այս երկար պատմությունը։ Գիշեր էր, երբ անտառում բոլոր գազանները քնած էին, իսկ նրանք ջոկատով հավաքված էին ու որոշեցին խարույկ վառել։ Ցրտին նրանք տաքանում էին։ Բոլորը տաք թեյ էին խմում, ուտում քաղցրավենիք։ Եվ գնացին վրանների մեջ քնելու։ Էլենի հետ քնում էր նրա ամենամոտ և միանման անունով աղջիկ․ նրա անունն էր Հելեն։ Նրանք զրուցում էին և որոշեցին գիշերը զբոսնել անտառով մեկ։ Զբոսնեցին, վերցրեցին սահնակներ և սահեցին ձյան վրայով։ Այնքան արագ սահեցին, որ շաատ հեռու գնացին։ Էլենը ու Հելենը չէին կարողանում բացել աչքերը, որովհետև ձյունը նրանց աչքերին էր գալիս, երբ նրանք իջան այնքան, ինչքան որ կարողացան, հանկարծ բացեցին աչքերը և հասկացան, որ մոլորվել են ու շաատ վախեցան։ Նրանց դող էր կպել, որովհետև շաատ ցուրտ էր և վախենում էին։ Հետո Էլենի և Հելենի հնարամիտ մտքով տեսան, որ կարելի է ուղղությունը հասկանալ սահնակի գծերով ու գտան ջոկատը։ Նրանք գնացին և պառկեցին քնելու։ Առավոտյան նրանք լսեցին ծիտիկների ծլվլոցը։ Նրանք ահագին ուրախացան և շտապեցին դեպի ջոկատի մոտ։ Գնացին ընթրեցին և մի անծանոթ երեխա մոտեցավ նրանց և ասաց․
– Ես չունեմ ընկերներ, ես մոլորվել եմ այստեղ, կօգնե՞ք ինձ՝ գտնեմ ճանապարհը և փախչեմ այստեղից, – ասաց օտար աղջիկը․
– Այո իհարկե, մենք կգտնենք ճանապարհը և կճանապարհենք, – ասաց Հելենը․
– Լավ, շնորհակալ եմ, իմ անունը Էլլա է, – ասաց Էլլան․
– Հաճելի է, իմ անունը Էլեն է, իսկ նրանը՝ Հելեն, – ասաց Էլենը․
Նրանք գտան ճանապարհը և ճանապարհեցին Էլլային․
– Շատ շնորհակալ եմ հոգատարության և բարի գտնվելու համար,- ասաց Էլլան․
– Վայյ մենք էլ անչափ շնորհակալ ենք նման ջերմ խոսքերի համար, քեզ բարի ճանապարհ,- ասաց Հելենը․
Նրանց մի հրաշք կպավ բարեգործության համար։ Իսկ թե ինչ հրաշք շուտով կիմանաք։ Երբ առավոտ էր, աղջիկները որոշեցին հյուր գնալ նրանց ընտանիքին։ Նրանք երջանիկ գնացին և նրանց մայրիկները ասացին, որ նրանց մի մեեծ անակնկալ է սպասվում։ Իսկ անակնկալը շունն էր։ Նրանք սկսեցին ապրել միասին՝ ընտանիքները միացրած և պահեցին շուն։ Հաջորդ օրը նրանք գնացին անտառ և պատահական գայլերը ընկան նրանց հետևից։ Հելենը ու Էլենը շտապում էին և պարզվեց, որ գայլերը չէին եկել հոշոտելու, այլ եկել էին նրանց ճանապարհը ցույց տալու։ Դա մեծ հրաշք էր։ Նրանք հասկացան, որ իրենց շնորհիվ աշխարհը դառավ շատ երջանիկ։ Նրանք գրկեցին իրար և ասացին, որ նրանք այդպես կշարունակեն։
Տոնածառի մասին տեղեկություն Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր։ Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը։
Ամանորյա ավանդական ուտեստներ Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ:
Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Հնում պարտադիր կերակուրներից էին հարիսան ու անուշապուրը:
Ամենատարածված խմորեղենը «տարին» կամ «տարեհացն» էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: Եթե դանակը կտրելիս դիպչում էր կոպեկին, դժբախտության նշան էր, իսկ ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում:
Թիֆլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը «չիք» էր կոչվում, մյուսը` «էգ»: «Էգը» պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ «չիքը» գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:
Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլուխը, մյուսներն ավագության կարգով մոտենում էին նրանց, համբուրում մեծահասակների ձեռքերը, շնորհավորում Ամանորը և ստանում վասիլներ` որպես նվեր:
Համշենում ընդունված էր, իրար շնորհավորելուց բացի, շնորհավորել գոմերին ու անասուններին, մթերանոցներին և մաղթել բախտ ու հաջողություն: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ Նոր տարվա առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:
Ախալքալաքում Հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում: Ամանորի սեղանի պարտադիր խմորեղեններից էր գաթան: Թխում էին կլոր, ձվաձև, եռանկյունի, քառակուսի գաթաներ: Դրանց վրա երբեմն հատուկ փոսիկներ էին անում, որոնց մեջ երեխաները թռչունների համար ցորենի հատիկներ էին լցնում և դնում տանիքներին:
Համշենահայերը ավանդաբար յոթ տեսակի կերակուր էին եփում: Նրանց տոնական սեղանի ուտեստներից էին լոբեան, լախտը, բոնջրով ապուրը, պասուց ճաշը, քեստոնա դդումը, չիրը, դդմով խորոջը, պրասով հացը, բաղլոման՝ սաջի վրա եփած տափակ հացը, քարհացը, որը քարի մեջ էին եփում, փուռնիստը և այլն:
Նորնախինջևանցիները տարեհացը զարդարում էին ոչ միայն ընկույզով և չամիչով, այլև զանազան նկարներով: Ծիսական այդ հացը սկզբնական շրջանում կտրում էին Կաղանդի գիշերը, իսկ հետո՝ տնօրհնեքին: Թխում էին նաև հայտնի խալաջը, որը կլոր կամ կիսալուսնաձև, մեջը ծակ հաց էր:
Հին երևանցիների Ամանորի սեղանները լի էին պասային ուտեստի ավանդական տեսակներով՝ աղանձ, որը ձավարով, կանեփով, քունջութով ու չամիչով էր համեմված, պասուց տոլմա, ձկնեղեն և այլն։ Պասային ուտելիքների առկայությունը պայմանավորված էր նրանով, որ տոնը համընկնում էր շաբաթապահքի օրերի հետ։
Լոռիում ամեն տուն Ամանորի հաց պիտի թխեր՝ անկախ այն հանգամանքից կենցաղային կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ հաց ոնեին, թե՝ ոչ: Շատ էին պատրաստում փոքրիկ մարդակերպ հացեր, հաճախ դրանք համեմում էին քիշմիշով: Այդ հացերը հիմնականում հայտնի էին «ասիլ-բասիլ» անունով: Պատրաստում էին նաև «կլկալ» կամ «ղուլաճ» անունով թխվածքներ, որոնք իրենցից ներկայացնում էին կլոր, մեջտեղը ծակ բլիթներ: Վերջինս անցկացնում էին եզան կամ գոմշի եղջյուրների մեջտեղով, որպեսզի այդ տարի իրենց հորերում ցորենի առատություն լինի: Ծիսական հացը թխելիս խմորի վերջին երեք գնդերի վրա ցորենի, գարու և հաճարի նախշեր էին անում: Վերջիններս դնում էին թոնրի մեջ՝ մինչև որ թեժ կրակից ուռչեն: Դրանցից յուրաքանչյուրի փքվելու աստիճանից էլ գուշակում էին սպասվելիք բերքի առատության չափը: