Մի աղջիկ կար, անունը՝ Էլեն։ Իր ճամբարի առաջին օրն էր։ Առավոտյան բուք, ձյուն, մռայլ եղանակ էր։ Էլենը գնաց դպրոց։ Իր ջոկատը Անտառային ջոկատն էր։
Երբ Էլենը գնաց դպրոց, հասկացավ, որ մի բան այն չէր և սկսեց կասկածել։ Նա գնաց, որ խոսի իր ընկերների հետ, բայց դասարանում լռություն էր տիրում։ Էլենը վախենում էր, քանի որ դասարանը անտառում էր։ Էլենը անգամ չէր պատկերացնում, թե ինչ է տեղի ունենալու։
Նա անտառում գիշերեց՝ մտածելով, որ մի օգնություն ցույց կտան իրեն։ Եվ առավոտյան արթնացավ և ասաց․
– Տարօրինակ է, որ այս ձմռան բուք օրով արև է, ծիտիկների ծլվվլոց, լավ է՝ այսպես է օրս սկսվել, – ասաց Էլենը։
Էլենը քայլում էր և հանկարծ նկատեց իր ջոկատը․ նա այդ պահին ամենաերջանիկն էր։ Էլենը վազեց իր ջոկատի մոտ, գրկեց իր ընկերներին և պատմեց այս երկար պատմությունը։
Գիշեր էր, երբ անտառում բոլոր գազանները քնած էին, իսկ նրանք ջոկատով հավաքված էին ու որոշեցին խարույկ վառել։ Ցրտին նրանք տաքանում էին։ Բոլորը տաք թեյ էին խմում, ուտում քաղցրավենիք։ Եվ գնացին վրանների մեջ քնելու։ Էլենի հետ քնում էր նրա ամենամոտ և միանման անունով աղջիկ․ նրա անունն էր Հելեն։ Նրանք զրուցում էին և որոշեցին գիշերը զբոսնել անտառով մեկ։
Զբոսնեցին, վերցրեցին սահնակներ և սահեցին ձյան վրայով։ Այնքան արագ սահեցին, որ շաատ հեռու գնացին։ Էլենը ու Հելենը չէին կարողանում բացել աչքերը, որովհետև ձյունը նրանց աչքերին էր գալիս, երբ նրանք իջան այնքան, ինչքան որ կարողացան, հանկարծ բացեցին աչքերը և հասկացան, որ մոլորվել են ու շաատ վախեցան։ Նրանց դող էր կպել, որովհետև շաատ ցուրտ էր և վախենում էին։ Հետո Էլենի և Հելենի հնարամիտ մտքով տեսան, որ կարելի է ուղղությունը հասկանալ սահնակի գծերով ու գտան ջոկատը։ Նրանք գնացին և պառկեցին քնելու։ Առավոտյան նրանք լսեցին ծիտիկների ծլվլոցը։ Նրանք ահագին ուրախացան և շտապեցին դեպի ջոկատի մոտ։ Գնացին ընթրեցին և մի անծանոթ երեխա մոտեցավ նրանց և ասաց․
– Ես չունեմ ընկերներ, ես մոլորվել եմ այստեղ, կօգնե՞ք ինձ՝ գտնեմ ճանապարհը և փախչեմ այստեղից, – ասաց օտար աղջիկը․
– Այո իհարկե, մենք կգտնենք ճանապարհը և կճանապարհենք, – ասաց Հելենը․
– Լավ, շնորհակալ եմ, իմ անունը Էլլա է, – ասաց Էլլան․
– Հաճելի է, իմ անունը Էլեն է, իսկ նրանը՝ Հելեն, – ասաց Էլենը․
Նրանք գտան ճանապարհը և ճանապարհեցին Էլլային․
– Շատ շնորհակալ եմ հոգատարության և բարի գտնվելու համար,- ասաց Էլլան․
– Վայյ մենք էլ անչափ շնորհակալ ենք նման ջերմ խոսքերի համար, քեզ բարի ճանապարհ,- ասաց Հելենը․
Նրանց մի հրաշք կպավ բարեգործության համար։ Իսկ թե ինչ հրաշք շուտով կիմանաք։
Երբ առավոտ էր, աղջիկները որոշեցին հյուր գնալ նրանց ընտանիքին։ Նրանք երջանիկ գնացին և նրանց մայրիկները ասացին, որ նրանց մի մեեծ անակնկալ է սպասվում։ Իսկ անակնկալը շունն էր։ Նրանք սկսեցին ապրել միասին՝ ընտանիքները միացրած և պահեցին շուն։ Հաջորդ օրը նրանք գնացին անտառ և պատահական գայլերը ընկան նրանց հետևից։ Հելենը ու Էլենը շտապում էին և պարզվեց, որ գայլերը չէին եկել հոշոտելու, այլ եկել էին նրանց ճանապարհը ցույց տալու։ Դա մեծ հրաշք էր։ Նրանք հասկացան, որ իրենց շնորհիվ աշխարհը դառավ շատ երջանիկ։ Նրանք գրկեցին իրար և ասացին, որ նրանք այդպես կշարունակեն։
