- Առաջին փորձի համար մեզ անհրաժեշտ է թուղթ, մատիտ և ջրով լի ապակյա տարա: Թղթի վրա նկարում ենք սլաք և բաժակի հետևում պահում ենք թուղթը: Արդյունքում տեսնում ենք, որ բաժակի մյուս կողմից թղթի վրա նկարած սլաքի ուղղությունը փոխված է երևում:
- Երկրորդ փորձի համար մեզ անհրաժեշտ է ականջի փայտիկ, ջուր և ամանի հեղուկ: Ականջի փայտիկի մի կողմը թաթախում ենք ջրի մեջ, հետո ամանի վհեղուկի մեջ և հակառակ կողմից ուժեղ փչում: Արդյունքում տեսնում ենք, որ պղպջակներ են դուրս գալիս:
Month: January 2025
Իմ խնամած բույսը
Այսօր կներկայացնեմ Monstera բույսի մասին: Այս բույսը իր անունը ստացել է monster բառից, որը թարգմանաբար նշանակում է հրեշ: Այդպես են անվանել այս բույսը, քանի որ այն ունի մեծ և վախենալու տերևներ: Մոնստերան սիրում է լուսավոր տեղ, բայց արևի անմիջական ճառագայթներից հեռու: Սիրում է տաք սենյակ, մինչև 25 աստիճան: Բույսը պետք է ջրել ամառը հաճախակի, իսկ ձմռանը շաբաթը 1-2 անգամ, ինչպես նաև տերևները պետք է խոնավ կտորով սրբել:
Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը
Օր առաջին՝
Այս օրը սկսեցինք ընդանուր պարապունքով:
Հետո գնացինք երգի սովորող – սովորեցնող նախագծով:
Հետո Եկանք և ընթերցանության ժամ արեցինք:
Գնացինք նախաճաշի:
և նորից ընթերցանության ժամ արեցինք:
և ամփոփեցինք մեր օրը բլոգներում
Օր երկրորդ
Օրը սկսեցինք ընդանուր պարապունքով
Հետո քննարկեցինք վաղվա և այսօրվա մասին
և Հատվածներ անգիր արեցինք
Դրանից հետո արեցինք ընդմիջում, որ գնանք մարզականի:
և գրեցօնք ամփոփում
և 01:30 մոտավոր կգնանք մոխրոտ ներկայացմանը
Օր երրորդ
Այս օրը մենք սկսեցինք ընդանուր պարապունքով:
Հետո միքնաի րոպե անց գնացինք սահադաշտ:
Այնտեղ ես առաջին անգամ էյ:
Բայց հազար անգամ փորձում էյ որ ստացվեր:
և ստացվեց:
Այդքան լավ չէ բայց կարևորը ստացվեց: Ես շատ ուրախացա որ իմ մոտ հաջողվեց:
Իմ մոտ հաջողվեց որովհետև ես հա փորձում էյ և հավատում ինձ: Ահա Սահադաշտի հղունը
Հետո եկանք քննարկեցինք և ամփոփեցինք մեր օրը:մ
Օր չորրորդ
Օրը սկսեցինք ընդանուր պարապունք:
Հետո Ընթերցեցինք:
և ես գնացի հոլախաղի մրցույթի:
Արեցինք Նախաճաշ
և ամփոփեցինք մեր օրը բլոգներում :
Սասունցի Դավիթ (հատվածներ)
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
***
Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։
***
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը***
Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…
***
Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։
Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։
Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը
Օր առաջին՝
Հունվարի 13, երկուշաբթի
Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով:
Այնուհետև 2.3 ջոկատին սովորեցրեցինք ազգային պարերից Լորկեն,Շորոր, Կռնկավե պարերգերը:
Ծանոթացանք ճամբարի երկրրորդ շաբաթվա օրակարգին:
Խոսեցինք Սասնա ծռեր էպոսից:
և Ճամբարային օրվա ամփոփում արեցինք բլոգներում:
Օր երկրորդ Հունվարի 14, երեքշաբթի
Օրը սկսեցինք ընդանուր պարապունքով:
Հետո քննարկեցինք մեր վաղվա օրվա մասին քանի որ վաղը այցելելու ենք Մատենադարան:
Հետո 4-5րդ դասարանցիները կատարեցին ֆլեշմոբ:
և գնացինք մարզականի:
Մարզականից հետո Սասունցի դավիթից (Հատվածներ) անգիր արեցինք:
Այնուհետև գնացինք ընդմիջում:
և ամփոփեցինք մեր օրը:
Օր Երրորդ, Հունվարի 15, չորեքշաբթի
Օրը սկսեցինք ընդանուր պարապունքով:
Հետո 09:45-09:50 գնացինք Մատենադարան և մոտավոր 10:00 հասանք Մատենադարան:
Մատենադարան սովորական չգնացինք այլ գնացինք հատուկ ծրագրով: Թե ինչպես են ստեղծվել ձեռագրերը: Տեսանք տարբեր հին գրքեր:
ԵՎ տեսանք ամենամեծ գիրքը որին մենակ ձեռնոցով խալաթներով կարող էին դիպչել: ԵՎ ամենափոքր գիրքը : Այդպես անցավ մեր ժամանակը և մոռացա ասել մենք նաև խաղացինք Ալյաս:
Հետո նախաճաշեցինք և ամփոփեցինք մեր օրը:
Oր Չորրորդ, Հունվարի 16, հինգշաբթի
Օրը սկսեցինք ընդանուր պարապունքով:
Հետո պատրաստեցինք ծիսական հալվա որը պետք էր թողնեինք 1-2 օր բայց մենք հենց այդ օրը կերանք
Հետո արեցինք թեյախմություն որը ամեն մեկը խմում էր իր սիրելի թեյը:
Նաև մենք կերանք քաղցրավենիքներ և մրգեր:
Մարիա Սահակյանը բերել էլ էկլերներ որը իր մայրիկն էր սարքել:
Ահա Մարիա Սահակյանի բլոգը:
և ամփոփեցինք մեր օրը:
Օր հինգերորդ, Հունվարի 17, ուրբաթ
Առավոտյան արեցինք ընդանուր պարապունք
Հետո գնացինք Սասնալանջ (Սարալանջ)-ը իսկական անունն է բայց առաջ ասել են ՍԱՍՆԱԼԱՆՋ:
Այնտեղ Ընթերցեցինք Էպոսից հատվածներ իր համապատասխան արձանի մոտ:
Զբոսնեցինք ընթերցեցինք և նկարվեցինք:
և վերջապես ավարտեցինք մեր նախագիծը ահա նախագծի հղումը
Հետո վերադարձանք դպրոց և նախաճաշեցինք:
Այնուհետև ամփոփեցինք մեր օրը:ոօբէլէ
կսկսյդըմդ
Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը
Օր առաջին՝ հունվարի 7, երեքշաբթի
Մենք առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք:Հետո ծանոթացանք ճամբարի օրակարգին:
Ընթերցեցինք Պաուլո Կոլեիոյի ՙՙԽստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին՚՚ պատմվածքը և քննարկեցինք մեր սիրելի գրքերը:
Նախաճաշեցինք, մարզվեցինք:
Օր երկրորդ՝ հունվարի 8, չորեքշաբթի
Առավոտյան արեցինք ընդհանուր պարապմունք: Ներկայացրեցինք մեր սիրելի գրքերը․․․
Արեցինք Սովորող – սովորեցնող նախագիծ՝ 2.3 ջոկատին սովորեցրինք Լորկե պարը:
Խաղացինք սեղանի ուսումնական խաղեր․․․Ճամբարային օրն ամփոփեցինք բլոգներում:
Օր երրորդ՝ հունվարի 9. հինգշաբթի
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Քննարկեցինք Սասնա ծռեր․ Սասնալանջի էպոսյան քանդակները․․․
Խաղացինք սեղանի ժամանցային խաղեր:
Ընթերցեցինք Պաուլո Կոելիոյի «Խոսեի սանդալները«, ապա քննարկեցինք պատմվածքը:
Խաղացինք Լրտես
Ներկայացրեցինք մեր գրքերից ընթերցած հատվածը,և նորից շարունակում ենք ընթերցելը:
Ճամբարային օրվա ամփոփում արեցինք:
Հունվարի 10, ուրբաթ
Առավոտյան արեցինք ընդանուր պարապունք:
Արեցինք մարզական :
Իսկ հետո ( Մաթեմատիկ Գրագետների ջոկատի հետ պարերգերի ուսուցում: Հետո արեցինք ընդմիջում:
և ընթերցեցինք մեր սիրելի գրքերը :
Խաղացինք ուսումնական խաղեր :
և ամփոփեցինք մեր օրը: