Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կա­պերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի, միջնորդված:Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին’ սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:

Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լո­ղակներ և այլն:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ:
    Չոր պայմաններում՝ երկար արմատներ (մինչև 20 մ), փոքր տերևներ, մազմզուկներ, ջրի կուտակում (կակտուս)։ Ցրտին՝ ճարպակալում, բուրդ կամ փետուր, քուն։ Հողի մեջ ապրողները՝ կույր, բայց սուր հոտառությամբ։ Ջրում՝ շրջահոսելի մարմին, լողակներ։
  2. Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:
    Հարմարվածությունը օրգանիզմի կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունների արդյունք է։ Այն հարաբերական է, որովհետև միջավայրի փոփոխության դեպքում հարմարանքները կարող են կորցնել նշանակությունը, և օրգանիզմը կարող է չապրել։
  3. Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները
    Օրգանիզմները հարմարված են իրենց միջավայրին և դրանում կատարվող սեզոնային փոփոխություններին։
  4. Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:
    Բարդի – թխկի – սզնի

    Իմ պատմելով
    Կենդանի օրգանիզմները կապված են իրար հետ, և այդ կապերը օգնում են նրանց սնունդ գտնել, բազմանալ ու տարածվել, իսկ մեկ տեսակի անհետացումը կարող է ազդել մյուսների վրա։ Նրանք ապրում են տարբեր միջավայրերում (ջուր, հող, օդ) և հարմարվում են դրանց պայմաններին․ օրինակ՝ չոր վայրերում բույսերը ունեն երկար արմատներ կամ ջուր են պահում, ցրտին կենդանիները ունեն բուրդ կամ քուն են մտնում, հողի մեջ ապրողները լավ հոտառություն ունեն, իսկ ջրում ապրողները՝ լողալու հարմար մարմին։ Այս հարմարվածությունները կարևոր են, բայց հարաբերական են, որովհետև միջավայրի փոփոխության դեպքում օրգանիզմը կարող է չկարողանալ ապրել։

The cold planet

Thousands of miles from Earth, on the far side of the universe, is a small planet, Fliptune. It is dark and cold, far from the sun, behind a much bigger planet. Little green aliens live there. They use torches to see.
Short story One day, a young alien, Neila, put the wrong batteries in her torch.
Suddenly, there was a dazzling beam of light. It went up into the sky, around the sun and hit planet Earth. The light hit a boy called Billy and his dog, Splodge. Neila quickly turned the torch off, but the pair were sucked up by the light. They flew through space and landed near Neila. ‘Hello,’ said Billy. Neila waved. ‘Wow!’ said Billy. ‘Everything’s made of ice cream!’ Splodge licked his paw. ‘The ice cream never melts, and nobody eats it. It’s too cold here,’ said Neila. ‘It will in my tummy,’ thought Splodge. Neila looked sad. ‘Can you help us?’ she said. ‘We need sunshine to make things grow.’ ‘No problem,’ said Billy. ‘Can you get us home? I have an idea.’ ‘Wait there!’ said Neila. She got her torch, put the wrong batteries in again – ZOOM! Billy and Splodge were speeding back to Earth. Billy pointed his bedroom mirror between the sun and Fliptune. The sun’s rays bounced off the mirror and up onto Neila’s planet. Thanks to Billy, Fliptune is not cold any more. Splodge moves the mirror each day to keep the sun shining there. Now Neila and her friends sit in the sun and enjoy all that free ice cream.