Վահան Տերյանի «Գարուն» 

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    փայփայել- ձեռքերով շոյել
    Գգվել – գրկել
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:
    Գարունը այնքան ծաղիկ է վառել – ծաղկել, բուսնել
    Իմ բացված սրտում հնչում է մի երգ – սիրահարված
  3. Կանաչ գույնով ներկի՛ր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ հեղինակի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:
  4. Բացատրի՛ր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:
    Վերնագիրը գարունն է, քանի որ տեքստը գարնան հետ է կապված։
    Ես կվերնագրեմ ծաղիկների աճը
  5. Ի՞նչ նկարով կձևավորես «Գարուն» բանաստեղծությունը: