Տառախմբերին միայն ձայնավոր(ներ) ավելացնելով՝ ստացի՛ր բառեր․զրթցչ, փտրվր, բռրն, բնստղծթյն, ստգտս, հրց, դդմ, ձյն, ֆլշմբ
զարթուցիչ, փետրվար, բառարան, բանաստեղծություն, ստուգատես, հարց, դդում, ձայն, ֆլեշմոբ
Գրի՛ր առնվազն 5 բառ, որոնք կազմված լինեն երկու արմատից, կարող են ունենալ նաև ածանց և յուրաքանչյուր բառում լինի «ց»-ը տառը։
Բանաստեղծությունների տողերը խառնվել են իրար, առանձնացրո՛ւ բանաստեղծությունները, գրի՛ր վերնագրերը և հեղինակին։
Անհուն հանքը իմ գանձերի,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Շընչում բուրմունք եդեմային։
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Ահա բացվեց թարմ առավոտ,
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Բանաստեղծության յուրաքանչյուր տան մեջ մեկ տող բացակայում է, գտի՛ր և գրի՛ր բանաստեղծության բացակայող տողերը։
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Ընտրի՛ր ասացվածքին համապատասխանող մեկնաբանությունը։
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։
Թուրը պետք է լեզվի պես սրել։
Բառերով շատ ուժեղ կարելի է նեղացնել, վիրավորել, ցավեցնել։
Ո՞ւմ է պետք թուրդ, եթե լավ չես խոսում։Թրի մասին պատմություններ կան աշխարհի շատ լեզուներով։
Ո՞վ է պատկերված նկարում, ի՞նչ գիտես նրա մասին։
Նկարում Մխիթար Սեբաստացին է։Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին Սեբաստիա (ներկայիս Սիվաս, Թուրքիա) քաղաքում։ Նրա ամբողջական անունն է Մխիթար Պետրոսյան։ Նա հոգևոր կրթություն է ստացել իր հայրենի քաղաքում և վաղ տարիքից ցանկացել է դառնալ կրոնական գործիչ՝ նվիրվելով գիտության ու կրթության տարածմանը։ Մխիթարյան միաբանության հիմնադիր 1701 թվականին Մխիթար Սեբաստացին հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը, որը դարձավ հայկական կրոնական, կրթական և մշակութային կյանքի կենտրոն։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի 1717 թվականին նա իր համախոհներով հաստատվեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, որը դարձավ Մխիթարյան միաբանության գլխավոր կենտրոնը։
Գրի՛ր բարբառային բառերի գրական համարժեքը։բգդրել, տակռի, ղազան, խոխա, քյալլա, բոլ-բոլ, դիերել, ածել, բազրգան, գյուդուլ, սհաթ
բգդրել – կոտրել
տակռի – տապակ
ղազան – կաթսա
խոխա – երեխա
քյալլա – գլուխ
բոլ-բոլ – շատ
դիերել – դնել
ածել – բերել
բազրգան – վաճառական
գյուդուլ – կճուճ
սհաթ – ժամ
Որոշի՛ր, թե «սուր» բառը ո՞ր բառակապակցությունում է գործածվել փոխաբերական իմաստով․
Սուր դանակ
Սուր գագաթ
Սուր միտք
Սուր անկյուն
Սրանք պատասխաններն են, ի՞նչ հարցեր կտեղադրես, որպեսզի պատասխանները ճիշտ լինեն։-Լոռվա Դսեղ գյուղում, փետրվարի 19-ին։-Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում Թումանյանի այդ ստեղծագործությունը։-Ընդհանրապես չվախեցա, գայլերը խելացի կենդանիներ են։-Այո, իմ սիրելի նախագծերից է, այդ նախագծի արդյունքում շատ նոր բառարաններ եմ բացահայտում։
Որտե՞ղ և ո՞ր օրն է դա եղել։
Ո՞ր ստեղծագործությունն ես վերջերս կարդացել և շատ հավանել։
Ինչպե՞ս արձագանքեցիր գայլերի ներկայությանը՝ վախեցի՞ր կարո՞ղ ես ասել։
Հա՞յ, արդյոք այս նախագիծը սիրվածներիցդ մեկն է, և ինչո՞վ է օգտակար քեզ եղել։
Այբբենական կարգով գրի՛ր ածականներ, որոնցով կբնութագրես քեզ։
Ա — Աջակցող
Բ — Բարի
Գ — Գիտակ
Դ — Դիտողունակ
Ե — Եռանդուն
Զ — Զգոն
Է — Էական
Ը — Ընկալունակ
Թ — Թափանցիկ
Ժ — Ժամանակակից
Ի — Իմաստուն
Լ — Լուրջ
Խ — Խելացի
Ծ – Ծառայող
Կ — Կազմակերպված
Հ — Համբերատար
Ձ — Ձեռնահաս
Ղ — Ղեկավարող
Ճ — Ճշտապահ
Մ — Մատչելի
Յ — Յուրօրինակ
Ն — Նվիրված
Շ — Շնորհալի
Ո — Ոգևորող
Չ — Չեզոք
Պ — Պատասխանատու
Ջ — Ջանասեր
Ռ — Ռացիոնալ
Ս — Ստեղծագործ
Վ — Վստահելի
Տ — Տեղեկացված
Ր — Րազմավարական
Ց — Ցանկասեր
Ու – Ուշադիր
Փ — Փորձառու
Ք — Քաջ
և – չկա
Օ — Օբյեկտիվ
Ֆ — Ֆունկցիոնալ
«Ստեղծագործություն/գիրք/անձնավորություն, որ փոխեց կյանքս, մտքերս» թեմայով գրի՛ր, ներկայացրո՛ւ ստեղծագործությունը/գիրքը/անձնավորությանը, և պատմի՛ր՝ ինչպես փոխվեց կյանքդ կամ մտքերդ։
Իմ գիրքը
Ես երբ կարդացի Հրաշքադարան գիքրը ես սիրեցի այդ գիրքը։ Այդ գրքում կար մի աղջիկ անունը Տաթև։ Նա պահում էր շուն անունը Ջեկո։ Նա իր ծնողներից առանձնացել էր և ապրում էր իր տատիկի և պապիկի հետ, ու նա այնքան էր տխրում, որ հաց չէր ուտում, նույնիսկ սենյակից դուրս չէր գալիս։ Բայց նա ուներ մի շարիկ որը ամեն պահի նրան երջանկացնում էր և այդ շարիկը եթե ջարդվեր նա կտխրեր ու նրա երջանկությունը կկորեր։ Եվ մի օր նրա շարիկը ընկել էր և գլորվում էր նրանից հեռու, բայց հետո նա վերցրեց։ Նա իր շան Ջեկոյի հետ գնացել էր անտառ և նրա շունը կորեց։ Նա վախենում էր, հետո եկել էր գիշեր անտառում գայլեր կաին։ Եվ դա պարզվեց, որ երազ էր։ Մի խոսքով շատ հետաքրքիր գիրք է։